Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 18:08 10-06-2023

Շոու էր․ քաղաքացիները՝ զոհվածի մոր կալանքի մասին

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն ազատ արձակվեց։ Դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը նորից կալանավորվել է 1 ամիս 15 օր ժամկետով։ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։

Oragir.News-ը մայրաքաղաքում անցորդներից հարցեց՝ ըստ իրենց՝ ինչո՞ւ իշխանությունը զոհված զինծառայողի մոր հետ նման թատրոն բեմադրեց։

«Շոու էր, ժողովրդի ուշադրությունը իրականությունից շեղելու համար»,-ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։