Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:45 15-02-2024

Սամվելս դպրոցական տարիներին ուսուցչին ասել է, որ իր սերը կապացուցի, երբ լինի Ղարաբաղում. զոհվածի մոր պատմությունը

Գյումրեցի Սամվել Խաչատրյանը, ով Գյումրիում առավել հայտնի է «Միայնակ գայլ» անունով, առաջին արցախյան պատերազմում է զոհվել։ 86-ամյա Գեղեցիկ Խաչատրյանի համար կյանքը կանգ է առել այն նույն թվականին, երբ զոհվեց որդին։ Սամվել Խաչատրյանը ծառայել է «Ուրարտու» կամավորական ջոկատում, որը ձևավորվեց Գյումրիում 1989թ–ին։ «Ուրարտուի» կազմում մասնակցել է Գորիսի, այնուհետև Կոռնիձորի, Նոյեմբերյանի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Որդու մասին պատմելիս տարեց կնոջ հպարտությունն ու արցունքները իրար են խառնվում։ Դեռ փոքր տարիքից թշնամու հանդեպ վրեժխնդրությամբ լցված ազատամարտիկը կռվեց իր սիրելի Արցախի համար։

«Մայրս նրան երեխա ժամանակ պատմել էր իր ընտանիքի ողբերգական պատմությունը, որի գրեթե բոլոր անդամներին թուրքերը սպանել էին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նա այդ հիշողությունը կրել է իր մեջ»,- հիշում է գյումրեցի ազատամարտիկի մայրը։

Սամվել Խաչատրյանը պատերազմի թեժ օրերին կռվել է Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարած ջոկատում և մասնակցել սահմանին ծավալված մարտերին։ Հերոսաբար զոհվել է 1991թ–ի նոյեմբերի 7–ին Հադրութի շրջանի Խրմնջուղ գյուղի ազատագրման ժամանակ, երբ ընդամենը 29 տարեկան էր։

Տիկին Գեղեցիկը հազիվ է զսպում արցունքները, ասում է՝ ո՛չ Սամվելս կա, ո՛չ նրա կյանքով ազատագրած Արցախը, և հիշում, թե ինչպես էր որդին դպրոցական տարիներին ուսուցչին խոստացել, որ մի օր կապացուցի իր սերը առ հայրենիք։ Տիկին Գեղեցիկն ասում է՝ Սամվելս դպրոցական տարիներին ուսուցչին ասել է, որ իր սերը կապացուցի, երբ լինի Ղարաբաղում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից