Ներքին 3 տարի առաջ - 12:19 08-06-2023

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում


«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի ջերմոցների վերազինման ծրագիր, որն ուղղված է շրջափակման հետևանքով ստեղծված պարենային ճգնաժամի մեղմանը:

Ծրագիրը նախատեսում է շուրջ 14․000 քմ ջերմոցային տնտեսությունների վերազինում` հովացման, խոնավացման, լուսավորման, ջեռուցման, ոռոգման և պարարտացման համակարգերով, ինչ հնարավորություն է տալու բարձրացնել տնտեսությունների արդյունավետությունն ու զգալիորեն ավելացնել արտադրանքի ծավալները:

Ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Օրերս «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության և Արցախի Հանրապետության (ԱՀ) գյուղատնտեսության նախարարության ու ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել, և արդեն մեկնարկել է հայտերի ներկայացման գործընթացը:

Ծրագրի շահառու կարող են դառնալ 300 և ավելի քմ տարածք ունեցող ջերմատների սեփականատերերը։ Նրանք հայտերը կարող են ներկայացնել ԱՀ գյուղատնտեսության նախարարի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովին: Ջերմատների վերազինման աշխատանքների ընդհանուր արժեքի 95 տոկոսի ֆինանսավորումն ապահովվելու է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով (որից 45 տոկոսը ձևակերպվելու է անտոկոս փոխառության տեսքով), իսկ 5 տոկոսը վճարելու է սեփականատերը:

Ծրագրին և ջերմատնային ուղղության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել նաև «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Արցախի ջերմատնային տնտեսությունների զարգացման ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը:

Խոսելով Արցախի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից ծրագրի կարևորության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ստիպում է քայլեր իրականացնել պարենային ինքնաբավության ապահովման ուղղությամբ: Այս ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Այն կարևոր է թե՛ պարենային անվտանգության ապահովման, թե՛ ապագայում բիզնեսի զարգացման, թե՛ այս իրավիճակում Արցախում աշխատատեղերի պահպանման ու նորերի ստեղծման տեսանկյունից: Ծրագիրը նպաստելու է նաև գյուղատնտեսության մեջ նոր ստանդարտների ներդրմանը, ինչը չափազանց կարևոր է ոլորտի զարգացման առումով:

Ես շնորհակալ եմ գործակալության նվիրատուներին, ովքեր իրենց ներդրումներով օգնելու են այսպիսի կարևոր խնդրի լուծմանը»:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին