Ուղիղ եթեր
Արցախի շուրջ 12500 երեխաներ նվերներ կստանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից
copy image url

Արցախի շուրջ 12500 երեխաներ նվերներ կստանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից

Ներքին 2 տարի առաջ - 12:15 03-04-2023
Ծաղկազարդի և մանուկների օրհնության օրվանից սկսած՝ առաջիկա շաբաթվա ընթացքում, Արցախի Հանրապետության շուրջ 12500 երեխաներ նվերներ կստանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից:

«Նվերներ՝ Արցախի երեխաներին» ծրագիրը գործակալությունը նախաձեռնել էր դեռ անցած տարեվերջին: Գործակալության՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող նվիրատուների կողմից այդ նպատակի համար նվիրաբերված միջոցներով նվերները գնվել էին մինչև Արցախի շրջափակումը: Նվերների հանձնումը նախատեսվում էր Ամանորի նախաշեմին, սակայն դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակման պատճառով տոնական անակնկալը չստացվեց։

Շրջափակման ամիսների ընթացքում հաջողվել էր Գորիսում պահվող նվերները մաս-մաս տեղափոխել Արցախ, և ապրիլի 2-ից արդեն մեկնարկել է փաթեթների բաժանումը հասցեատերերին ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Մարտունիի, Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում:

«Մենք և մեր նվիրատուները, ինչ խոսք, շատ էինք ցանկանում, որ նվերներն արցախցի փոքրիկներին հասնեն Ամանորին, ու երբ պատրաստվում էին փաթեթները, ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ դրանք կկարողանանք նրանց բաժանել միայն գարնանը: Բայց կարևորն այն է, որ նվերները, ի վերջո, գտան իրենց «տերերին»: Շրջափակված Արցախում, երբ երեխաները զրկված են բազմաթիվ հնարավորություններից, երբ խախտված են նրանց մի շարք կենսական իրավունքներ, թեկուզ մի փոքր ուրախության պահ նրանց պարգևելը մեզ համար անչափ կարևոր է»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ