Oragir.News-ը շուրջ մեկ ամիս առաջ մայիսի 6-ին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել մայիսի 4-ին վարչապետի, տիկնոջ և 12-հոգանոց պատվիրակության Չեխիա կատարած այցի գործուղման ծախսերի բացվածքը։
Կառավարության աշխատակազմից միայն մեկ ամիս անց որոշել են պատասխանել մեր հարցմանը, ընդ որում՝ առանց սահմանված՝ 5-օրյա ժամկետում տեղեկացնելու, որ խիստ բարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարելու համար իրենց լրացուցիչ՝ 30–օրյա ժամկետ է հարկավոր։
Եվ այսպես, 12-հոգանոց պատվիրակության գործուղման ընդհանուր ծախսը կազմել է շուրջ 7 մլն 496 հազար դրամ, որից 2 մլն 569 հազար դրամը ուղղվել է մեքենաների վարձակալությանը, 2 մլն 338 հազար դրամը՝ գիշերավարձն է եղել, ավիատոմսի արժեքը կազմել է 690 հազար դրամ, 687 հազար դրամը կազմել է 12 հոգու 2 օրվա օրապահիկը, 356 հազար դրամը կազմել են ճաշի համար նախատեսված ծախսերը։
Գործուղման ծախսերի մեջ առանձնացված է նաև 854 հազար դրամ այլ ծախսերի համար։ Իսկ թե այլ ծախսերի մեջ ինչ է ներառված, պատմությունն այդ մասին լռում է։