Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:36 06-06-2023

Մեծավանի վարչական ղեկավարը ոչ միայն սովորել է համալսարանում, այլ նաև ռեմոնտ է արել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Մեծավանի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել։ Մեծավանի վարչական շրջանի ղեկավարը՝ Սոլոյան Մարտինն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բացարձակ հիմքեր չեն եղել՝ նման մեղադրանքի առաջադրման։

«Չգիտեմ, թե ինչու են նման մեղադրանք առաջադրել, դատարանում կերևա պատճառը։ Ես սովորել եմ և դիպլոմը ստացել եմ Կրասնոյարսկում 1998-ից մինչև 2004 թիվը հեռակա կարգով»։

Հարցին, թե որն է մեղադրանքի հիմքը, ինչպես են պարզել, որ ինչ-որ խնդիր կա՝ Սոլոյանն ասաց. «Չեմ կարող ասել, ես 97 թվից Ռուսաստանում եմ եղել, բանակից եկել եմ, գնացել եմ Ռուսաստան։ Ես այդ նույն ինստիտուտում նույնիսկ աշխատել եմ»,- ասաց Սոլոյանը։

Հետաքրքրվեցինք Սոլոյանից՝ իսկ ինչ աշխատանք եք կատարել համալսարանում, պատասխանեց. «Ռեմոնտ եմ արել»։

Հարցին, թե ինչ մասնագիտացում է ստացել համալսարանում՝ ասաց. «Մենեջմենթ եմ սովորել»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին