Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:06 06-06-2023

Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է. Գեղարքունիքի մարզպետ

Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Վերջինս մանրամասնեց, թե հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, սակայն, անվտանգային խնդիրներից ելնելով, հիմա են դադարեցվել, իսկ փակ հանքում աշխատանքներ իրականացվում են, հանքը մասնակի աշխատում է։

Նրա խոսքով՝ տարբերակներ են քննարկում, որ հանքի փակման հետևանքով անգործ մնացած մարդկանց աշխատանքի տեղավորեն։

Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ շատ քիչ է հավանականությունը, որ մարզից մարդիկ, անվտանգային խնդիրներից ելնելով, արտագաղթեն։

«Ունենք ընտանիքներ, որ դուրս են եկել իրենց բնակավայրերից 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, մի քանիսը չեն վերադարձել, բայց հիմնական հատվածը հետ է վերադարձել ու ապրում են իրենց բնակավայրերում»,-ասաց մարզպետը:

Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Գեղարքունիքում հակառակորդի կողմից կրակոցների ինտենսիվությունը նվազել է:

«Մարզում բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, ապրում են իրենց բնականոն կյանքով»,- փոխանցեց նա։

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից տեղեկացրել են, որ կրակոցների պատճառով հանքավայրը դադարեցրել է աշխատանքը:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել