Ներքին 1 ժամ առաջ - 12:35 02-10-2026

Երևանում՝ Շիրակի փողոցում, դիտահորից թափվող կեղտաջրերը ողողել են մի ամբողջ փողոց

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 5/73 հասցեում, ըստ քաղաքացիների, 3 ամիս է՝ տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ և կա համաճարակի վտանգ։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորում խցանման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս, հոսում փողոցով մեկ, անգամ լցվում հարևանությամբ գտնվող գերեզմաններ, որին էլ շատ մոտ կարելի է ասել մոտ երկու բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ է լցված, ու հիմա տարածքում ոչ միայն կեղտաջրերի հոտն է խեղդում, այլ նաև աղբի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասում էին.

«3 ամիս է՝ բարձիթողի վիճակ է։ 3 ամիս է՝ էլ թաղապետարան ենք զանգում, էլ «Վեոլիա ջուր», մեկը մեկի ջեբն է գցում, ու մինչև այդ երկու կառույցներն իրար հետ մենամարտում են, թե ով պետք է վերացնի այս հակասանիտարական վիճակը, հոտն օր օրի ավելի է սաստկանում, իսկ ժամը 6-ից հետո և շաբաթ-կիրակի օրերին կեղտաջրի դեմը չես կարող առնել։

Էնքան վարար է հոսում, որ երևի «Տիտանիկ»-ն էլ չկարողանա էստեղով անցնել։

Մեռանք դիմելով էդ երկու կառույցներին։ 1-2 անգամ էլ քաղաքապետարան ենք տեղեկացրել, բայց էնտեղից էլ ոչ մի դրական լուծում չենք ստացել։ Հիմա ի՞նչ անենք, դիմենք կտրուկ միջոցների, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներով փակենք ճանապարհը, որ նոր Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» հասկանա՞ն, որ խնդիրն օր առաջ պետք է լուծվի»։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել