Մամուլ 3 տարի առաջ - 08:02 06-06-2023

Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների հանդիպումը բավականին լարված է անցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ օրաթերթ»-ի տեղեկությունները հաստատվում են.ինչպես գրել էինք՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն այն բանի համար, որ վերջինս օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո սառեցրել է հարաբերությունները խմբակցության իր թիմակիցների հետ:

Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ականների հանդիպումն ԱԺ-ում բավականին լարված է անցել:
Նախ, «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ ԱԺ-ում Միրզոյանին դիմավորող չկար, ինչպես մյուս նախարարների դեպքում է լինում:
Իշխանական թեւի պատգամավորները շատ սառն են դիմավորել Միրզոյանին, անգամ խմբակցությունում Միրզոյանի մտերիմները չեն մոտեցել նրան, ջերմ վերաբերմունք ցույց չեն տվել, շատ սառն են եղել նրա հետ:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին է իրեն թիմակիցների հետ սառը եղել, առանձին զրույցներ չի ունեցել նրանցից որեւէ մեկի հետ:
ՔՊ-ականներն այսպիսով համարում եմ, իր Միրզոյանին տվել են արժանի պատասխան՝ նրա արհամարհական վերաբերմունքի դիմաց:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց