Ներքին 3 տարի առաջ - 23:50 05-06-2023

Եկեղեցին թիկունքից հարվածում է իշխանությանը. Հովիկ Աղազարյան

Հունիսի 2-ին կայացել է «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը։ Քննարկումը իրականացվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։

«Գավիթ» հարթակին մասնակցել են շատ հոգևորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, այլ ոլորտի ներկայացուցիչներ։ Այս հարթակը ստեղծվել է մեր ազգին ու Եկեղեցուն հուզող կենսական հիմնահարցերի հաղթահարման ուղիների, համերաշխության մթնոլորտ հաստատելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ տեղյակ չէ այս նախաձեռնության մասին։

«Ես համաձայն եմ, որ եկեղեցին թիկունքից հարվածում է իշխանությանը, որովհետև եկեղեցին իր գործառույթները թողած զբաղվում է քաղաքական, պետական գործերով։ Եկեղեցին, եկեղեցու հոգևոր հայրերը բոլորի համար են հոգևոր հայր՝ անբարոյականի, և՛ պոռնիկի, և՛ մարդասպանի, և՛ գիտնականի, և՛ բարոյականի, և՛ դավաճանի, որի համար նրանք հոգևոր հայր են և պարտավոր են այնպես անել, որ բոլորին դարձի բերեն»,- ասել է Աղազարյանը։

Աղազարյանը նաև նշել է, որ հոգևոր հայրերը, իրենք չլինելով անբարոյական, իրենց ապրելակերպով պետք է դա ապացուցեն, բացատրեն, որ ովքեր դժվար են պատկերացնում հայրենիքի և պետության նշանակությունը, հասկանան։

«Նման բաները թող բացատրեն մարդկանց, որպեսզի մարդիկ, այդ թվում ես, կարող եմ թույլ տված լինել սխալներ, որպեսզի ես դարձի գամ, ոչ թե իրենք լինեն և՛ դատավոր, և՛ պրիզիդենտ, հա՛մ չգիտեմ ինչ, հա՛մ չգիտեմ ինչ»,-ասել է Աղազարյանը՝ եզրափակելով զրույցը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին