Ներքին 3 տարի առաջ - 23:17 01-06-2023

Սիմվոլի՞զմ, թե՞ չիմացություն. Գյումրիում հայտնվել են Թուրքիայի դրոշի լոգոտիպով դրոշներ

Հուլիսմեկյան տոնակատարության շրջանակում Գյումրիի փողոցներում անփութորեն շպրտված էին Թուրքիայի դրոշի լոգոտիպով դրոշներ, որտեղ նշված է մշակութային իրադարձությունների օրակարգը։ Դրոշների լոգոտիպի հետ կապված սկսվեց քննարկումների բուռն ալիք։ Մի մասը սկսեց գրել, որ Շիրակի մարզը թիրախավորված թրքալեզուներով է բնակեցվելու մինչեւ Արփա լիճ՝ Ղարս- Թիֆլիս-Բաքու երկաթգծի երկայնքով։ Շատերն էլ սկսեցին գրել, որ հասարակությանը սիմվոլիկաներով նախապատրաստում են թուրքերի հետ համակեցության։ Դրոշի լոգոտիպի վերաբերյալ էլ մեկնաբանությունների պակաս չկար։

Սիմվոլի՞զմ, թե՞ չիմացություն. հարցի պատասխանը ստանալու և թուրքական դրոշի լոգոտիպով դրոշի առկայության վերաբերյալ Oragir.News-ը պարզաբանում խնդրեց Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի պետ Լիլիթ Թովմասյանից։

Ի պատասխան մեր հարցին՝ Լիլիթ Թովմասյանը հայտարարեց, որ ընդամենը ծառ է․ արմատներով ու նոր շիվերով շրջանը դարի պտույտն է բոլորապտույտ՝ ի նշան 100-ամյակի։

Նրանք ճիշտ են, ուղղակի ժողովուրդը միշտ սխալ է հասկանում՝ շեղվելով «ֆանտաստիկ սիմվոլիկա» ունեցող «ֆանտաստիկ» պատմություններով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով