Ներքին 3 տարի առաջ - 11:27 01-06-2023

Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը

Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։

Մայիսի 31-ին տեղացած ուժեղ սելավից Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների առանձնատներ լցվել են անձրևաջրերով: Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17:51-ին:

Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները, Մարտակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, կատարելով ջրահեռացման աշխատանքներ:

Ուժեղ սելավներից առավել շատ տուժել են Բաղրամյան, Իվանյան, Մաշտոցի, Սախարովի փողոցների բնակելի տները: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին