Մայրաքաղաք Երևանում կրկին տեղումների հետևանքով ջրհեղեղ է։ Փողոցները ողողված են անձրևաջրերով։
Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը երեկ գրել էր, որ այսօր հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև։