Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:47 23-05-2023

Զովունի-Եղվարդ ճանապարհի մի հատված ընդարձակելու փոխարեն նեղացրել են. քաղաքացու վրդովմունքը

Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Զովունի-Եղվարդ ճանապարհը ընդհարձակելու խիստ անհրաժեշտության կարիք ունի, պատկան մարմիններին դիմումներն ուղարկելն անօգուտ է, քանի որ անտեսվում են, այն լայնացնելու փոխարեն ավելի են նեղացրել՝ 2 մեքենայի հատված թողնելով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արկադի Գալստյանը։

Նրա խոսքով՝ քանի որ դիմել է տարբեր միջոցների և հասկացել, որ օրենքով սահմանված քաղաքակիրթ տարբերակները չեն գործում, իսկ պաշտոնական գրություններ ուղարկելուց հետո ստացել է ոչ պատշաճ պատասխաններ, դիմել է Oragir.News-ին՝ ճանապահի հարցը բարձրաձայնելու համար։

«Ոչ մի լրատվական կայք չցանկացավ այս խնդիրը բարձրաձայնել, բայց թերուս լրագրողի ականջին գոնե պետք է այս տարբերակով հասնի խնդիրը։ Քանի որ պաշտոնական գրություններն իրեն խորթ են, պետք է տեսախցիկով տեսնի, որ հասկանա»,-ասաց նա։

Քաղաքացին հայտնեց, որ Զովունի բնակավայրում ուղևորափոխադրում էին իրականացնում թվով 2 երթուղիներ, սակայն այսօր արդեն 1-ն է․ «Զովունին սպասարկում էր 2 երթուղի, սակայն հետո մրցույթ հայտարարվեց, ինչն էլ շահեց Ծառուկյան ընտանիքը, և հիմա այս տարածքը սպասարկում է մեկ ավտոբուս, որի արժեքը 200 դրամ է, նախկին 100 դրամի փոխարեն։ Բայց մարդիկ գտնում են, որ օրական 400 դրամ ավտոբուսին տալու փոխարեն կարելի է մեքենա գնել, և երթևեկել սեփական մեքենայով, քանի որ տրանսպորտի վիճակը ծարաստիճան վատ է, բայց այդ դեպքում էլ ճանապարհներն են նեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում