Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 20:06 12-12-2025

Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Վաչե Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Անտոն Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: