Մամուլ 3 տարի առաջ - 07:48 23-05-2023

Թագուհի Թովմասյանն այցելել է տիկին Գայանեին. նա ուղերձ է փոխանցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը երեկ եղել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և այցելել Տիկին Գայանեին։ Թագուհի Թովմասյանը գրառում է արել.«Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր… Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են Կառավարության շենքի առջեւ, պայքարում են օրուգիշեր, շնորհակալություններ փոխանցեց նաեւ անծանոթ մարդկանց, ովքեր գնացել են Եռաբլուր, իր որդու՝ Ժորա Մարտիրոսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհել: «Ամուր լինենք, պինդ լինենք, հուսով եմ՝ արդարությունը կհաղթի»,- ասաց տիկին Գայանեն:

Անշուշտ, որեւէ մեկի երեխան չպետք է պատասխանատվության ենթարկվի ծնողի արարքների համար, բայց այն խտրականությունը, որ դրսեւորվում է Գայանե Հակոբյանի նկատմամբ, իրապես անընդունելի է:
Ակնհայտ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց: Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան