Այո, նոյեմբերի 9-ի եռակողմում եղել է կետ, որ մենք հանել ենք ու ասել ենք, որ ոչ մի պարագայում չենք ստորագրի, կետերից մեկը վերաբերել է անկլավներին, 2-րդը՝ ՀՀ տարածքով միջանցքին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եղել են գործընկերներ, ովքեր իր այդ դիրքորոշումը չեն կիսել, ասել են՝ անկլավներով էլ ստորագրի:
«Հետագայում այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել ու պահանջել է մեր հրաժարականը»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ցավում է, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, որովհետև, եթե այդպես լիներ, «շատ մարդիկ շատ բաներ խոսելու ոչ մի տարբերակ ուղղակի չէին ունենա»:
Վարչապետն ասաց, թե մարդիկ են եղել, ովքեր կողմ չեն եղել փաստաթղթին, բայց հիմաէլ քաղաքական թիմի անդամ են. անուններ հրաժարվեց տալ:
«Եթե «դեմ»-երի ցանկը հրապարակեմ, կարող է իմ անունն էլ այդ ցանկի մեջ հրապարակվի»,- ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբն ասել է, թե «անկլավներով ստորագրի»:
«Ասել եմ՝ ոչ, չեմ ստորագրի»,- հավելեց նա: