Ներքին 5 տարի առաջ - 12:17 20-05-2021

Ադրբեջանական զորքերի շարժը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Նիկոլ Փաշինյան

Նրա խոսքով՝ պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանը երկար է մի քանի հարյուր կիլոմետրով:

Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ, և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի վիճակում որ այսօր այդ հատվածներում սահմանն է հայկական կողմից, նույնպիսի վիճակում էլ սահմանն է ադրբեջանական կողմից:

Այստեղ ուրիշ խնդիր կա. պետք է համադրել նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը: Որովհետև այո, մեր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ: Եվ այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք և դիվանագիտական աշխատանքներ իրականացնենք սա արձանագրելու համար»,- նշեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը