Ներքին 3 տարի առաջ - 19:04 21-05-2023

ՀԱՀԳԲ մարտիկ Փիեր Գյուլումյանի աճյունն ամփոփվել է «Շահումյան» գերեզմանատանը

Այսօր՝ մայիսի 21-ին, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ կատարվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Գյուլումյանի հոգեհանգստյան կարգը։

Նույն օրը, Փիեր Գյուլումյանի աճյունը տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարազատների և մի խումբ մարտական ընկերների ներկայությամբ` առժամանակ ամփոփվեց Երևանի Շահումյանի անվան գերեզմանատանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական Խորհուրդը (Վերակազմյալ)։



«Փիեր Գուլումյանը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր։ Կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների, այդ թվում՝ 1981-ի մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի իրականացրած գործողությանը, որի ընթացքում գնդակահարվել են երկու թուրք բարձրաստիճան դիվանագետներ:

Նրա նահատակությունից 40 տարի անց՝ նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք փոխադրվեց Գյուլումյանի աճյունը՝ ընտանիքի ցանկությամբ եւ մեր կազմակերպության նախաձեռնությամբ։



1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետեւանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճյունը պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ արդեն 23 տարի տեղադրված է նահատակ ընկերոջ տապանաքարը։

Սակայն մայիսի 19-ի առավոտյան, Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատարի, իր նախաձեռնությամբ մեր ներկայացուցչի հետ հանդիպելով, հղում է կատարել Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին և պատրվակելով անհիմն ու հերյուրածին պատճառաբանություններ, պաշտոնապես հաղորդել է, որ չի արտոնվում նահատակ ընկերոջ աճյունի ամփոփումը Եռաբլուրում։



Առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ, հանրությանը պարզաբանելու՝ ընկերոջ աճյունը Եռաբլուրում ամփոփելու դեմ գործադրված մեքենայություննրը եւ արձանագրելու՝ կատարվածին մեր քաղաքական գնահատականը:

21 մայիսի, 2023»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ