Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:21 20-05-2023

Մի քանի լուսանկար իշխանականների ուրախ ու անհոգ օրվանից

Այսօր քննվում էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի կալանքի միջնորդությունը։ Դատարանը որոշում կայացրեց մեկ ամսով կալանավորել կնոջը։

Այս պատճառով Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների ծնողներն ու մի շարք քաղաքացիներ: Նրանք նստացույց են կատարում Կառավարության շենքի մոտ՝ փակելով Հանրապետության հրապարակը և դադարեցնելով երթևեկությունը:

Կոռնիձորում էլ «Կամավորական շարժում» ՀԿ կազմակերպել էր հանրահավաք: Հանրահավաքի մասնակիցները երթով Կոռնիձոր գյուղի կենտրոնից շարժվեցին Հայաստան-Արցախ սահման, որտեղ էլ տեղի ունեցավ հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած մեծ թվով քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ: Արցախում նույնպես երթ և հանրահավաք տեղի ունեցավ՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի:

Այս ամենին զուգահեռ տեսնում ենք իշխանական ուժի անհոգ լուսանկարները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ տեսանյութ հրապարակեց՝ գրելով․

«Դիլիջանի Պարզ լճի տարածքում այսօր անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:

Շնորհավորում եմ մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնում բոլորի թիմերին` մասնակցության համար: Ուրախ եմ, որ այս և «ՀՀ վարչապետի գավաթ»-ի մյուս մրցաշարերը ծառայում են հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգու զարգացմանը»:

Աննա Հակոբյանն էլ ետ չմնաց՝ հրապարակելով ուրախ և անհոգ օրվանից մի քանի լուսանկար։


Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում