ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 19-ին «ՀայՓոստ» ՓԲ ընկերության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանին։ Այս մասին հայտնել է նախարարությունը։
«Նախարարը այցելել է նաև «ՀայՓոստ» ՓԲ ընկերության Սորտավորման և տեսակավորման կենտրոն, ծանոթացել կետրոնի ընթացիկ աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ: