Ներքին 3 տարի առաջ - 20:39 18-05-2023

Տեղի է ունենում արցախահայության էթնիկ բնաջնջում. եզդի իրավապաշտպանը նստացույց է անում

«Այսօրվանից միայնակ նստացույց եմ անելու ի պաշտպանություն Արցախի 120 հազար ազգաբնակչության իրավունքների վերականգնման, ովքեր գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Տեղի է ունենում արցախահայության էթնիկ բնաջնջում»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց եզդիական համայնքի իրավապաշտպան Այսեր Իսայանը, ով այսօր 12:00-ից նստացույց է իրականացնում «Նեմեսիս» հուշարձանի մոտ։

Իսայանի խոսքով՝ նստացույցն անում է անժամկետ և որևէ քաղաքական ուժի այս պահին չի հարում. «Ես սա անում եմ, քանի որ ամբողջ աշխարհի մարդասիրությունն ու արդարադատությունը խուլ է, համր, սուտ, անտարբեր»։

Հարցին՝ արդեն մի քանի ժամ է, ինչ նստացույց է անում, ի՞նչ արձագանքներ է ստացել, իրավապաշտպանն ասաց, որ քաղաքացիներ են մոտեցել և դրական խոսքեր ասել։

«Եկել են և՛ մշակութային գործիչներ, և՛ քաղաքական դեմքեր, և՛ ուսուցիչներ, զինվորներ, ազատամարտիկներ, ուսանողներ, բոլորը մոտեցել են, զրուցել, բոլորն էլ սատարում են ինձ։ Ճիշտ է, այն վիճակն է, որ բոլորը հուսահատված են, ընկճված, բայց փառք Աստծո ես ընկճված չեմ։ Հավատում եմ Աստծուն, իմ պայքարի ուժին»։

Մեզ հետ զրույցում Իսայանը նշեց, որ նստացույց անելով լրատվամիջոցների օգնությամբ իր ձայնն ավելի լսելի կլինի. «Ես անելու եմ այնպիսի պատմական հայտարարություններ, որ դրանց պարտավոր կլինեն արձագանքելու են բոլոր գերտերությունների ներկայացուցիչները, հստակ համոզված եղեք՝ հասնելու ենք նրանց արձագանքին»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին