Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 15-05-2023

Թուրքիայի նախագահի ադրբեջանցի թեկնածուն ընդունել է, որ ընտրություններն իր շնորհիվ են տեղափոխվել երկրորդ փուլ

Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները տեղափոխվել են երկրորդ փուլ, քանի որ ինքը մասնակցել է ընտրություններին։ Այս մասին Օղանն ասել է BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։

Սինան Օղանն ընդգծել է, որ հաջող արդյունք է արձանագրել ընտրություններում, որին հասել է սահմանափակ հնարավորություններով և գրեթե անհնարինությամբ։ Նա հայտնել է, որ ակնկալում էր ավելի շատ ձայներ ստանալ, սակայն իր դեմ որոշ գործողություններ և վարկաբեկող արշավներ են իրականացվել և իր ձայները գողացել են։

Ծագումով ադրբեջանցի գործիչը ընտրությունների արդյուքները ընդդիմության համար ձախողում է համարել։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե ընդդիմությունը չի կարողանում հաղթել 20 տարվա իշխանությանն այն դեպքում երբ առկա են բոլոր հնարավոր նեգատիվները՝ երկրաշարժ, տնտեսական ճգնաժամ, գործազրկություն և այլն, ապա պետք է ընդունի, որ ինչ-որ տեղ սխալվել է։

Օղանը Թուրքիայի իշխանությունների տեսանկյունից ընտրությունները համարել է մասնակի հաջողություն, քանի որ վերջիններս ընտրապայքարի մեջ էին մտել մեծ հնարավորություններով։ Քաղաքական գործիչը շեշտել է, որ իշխանությունն օգտագործել է վարչական և պետական ռեսուրսները՝ սկսած ազատությունների սահմանափակումից, վերջացրած լրատվամիջոցների հակաժողովրդավարական ճնշումներով։ «Չնայած դրան, նրանք հեշտությամբ չէին կարող գերազանցել 50 տոկոսը»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի ընդիմության թույլ տված սխալներին, ապա Օղանը նշել է, որ ընդդիմադիր Ազգ դաշինքը, հատկապես ձախ կուսակցությունները, չեն ճանաչում երկրի աջ ընտրազանգվածին։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը քաղաքականություն է վարում չճանաչելով ճիշտ ընտրողներին, իսկ երկրի բնակչության 70-75%-ը բաղկացած է աջակողմյան հայացքներ ունեցող ընտրողներից։ Նա ընդգծել է, որ չի կարելի քղաքականություն վարել՝ առանց բնակչության մեծամասնությանը ճանաչելու։

Ադրբեջանցի գործիչը հայտնել է, որ ընդդիմության մյուս մեծ սխալը մեծամիտ հայտարարություններով հանդես գալն էր, այն դեպքում երբ խաղադաշտում նման իրավիճակ չկա։ Նա ասել է նաև, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում կարողացավ մեծամասնությունը կազմել, քանի որ ի տարբերություն ընդդիմության նախընտրական ցուցակները ճիշտ էր կազմել։

Հարցին, թե ո՞ր թեկնածուին է պատրաստվում աջակցել ընտրությունների երկրորդ փուլում, Սինան Օղանը խոստացել է պատասխանել 1-2 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Այսպիսով նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար մայիսի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան