Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:46 15-05-2023

Երկու օր առաջ սենսացիոն կերպով վերակենդանացած մարդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։

Քիչ անց դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, և բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է, և բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Oragir.News-ին փոխանցեց, որ այդ դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել։

«Կոնկրետ այդ դեպքի հետ կապված՝ տեղափոխելու, այնտեղ վերակենդանանալու հետ կապված քրեական վարույթ չի հասցվել նախաձեռնվի՝ հաշվի առնելով մարդու առողջ լինելու հետ կապված մեր ստացած տեղեկությունը։

Բայց ավելի ուշ մենք տեղեկություն ենք ստացել, որ այդ անձը մահացել է, հետագայում պարզվել է, որ հիվանդությունից է մահացել, այդ կապակցությամբ քրեական վարույթ կա նախաձեռնված, քննություն է իրականացվում, նախնական տվյալներով հանկարծամահ է եղել, կամ ավելի ճիշտ հիվանդությունից է մահացել տարիքի բերումով։ Իր մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասաց Աբրահամյանը։

Աբրահամյանը հավելեց, որ մահացածը խնամքի կենտրոնի բնակիչն է եղել։ Հարցրինք Աբրահամյանից՝ իսկ ինչպես է եղել, որ բժիշկները չեն նկատել, որ մարդը մահացած չէ, Աբրահամյանն ասաց. «Քննություն է իրականացվում, այդ ուղղությամբ էլ քննություն կարվի՝ կպարզեն հանգամանքները»։

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը