Մամուլ 3 տարի առաջ - 08:05 25-01-2023

Վահրամ Դումանյանի «մարդը» հեռացավ, Ժաննա Անդրեասյանի «մարդը» կնշանակվի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Վահրամ Դումանյանի հեռանալուց հետո, երբ ԿԳՄՍ նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը, ժամեր անց աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նաեւ ԿԳՄՍՆ աշխատակազմի ղեկավար՝ գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը։ Չնայած սա քաղծառայության պաշտոն է, եւ մրցույթով նշանակված մարդը կարող էր նաեւ չհեռանալ, սակայն, չգրված ավանդույթով, այս պաշտոնին նշանակվում են նախարարի «մարդիկ», ուստի Դումանյանի «մարդը» հեռացավ՝ Ժաննա Անդրեասյանի «մարդը» կնշանակվի։ Իհարկե, ձեւական մրցույթ կանցկացնեն, եւ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի թափուր տեղի համար մրցույթն արդեն հայտարարված է։ Այն անցկացնում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Հունվարի 24-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր, թեստավորման փուլը կայանալու է փետրվարի 20-ին, որին հաջորդելու է հարցազրույցի փուլը։

Մենք տեղեկացանք, որ աննախադեպ քանակի մարդ է դիմել մրցույթին՝ 15 անձ։ Չգիտես ինչու, Քաղծառայության գրասենյակը գաղտնի է պահում մրցույթի մասնակիցների անունները՝ մի տգետ պատճառաբանությամբ, թե դրանք անձնական տվյալներ են, հրապարակման ոչ ենթակա։ Չնայած մրցույթը չի կարող փակ լինել, եւ մասնակիցների անուններն էլ չեն կարող գաղտնի պահվել, բայց սա լիովին տեղավորվում է այս իշխանությունների ոչ թափանցիկ գործելաոճի մեջ»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան