Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:25 12-01-2023

Գերադասում եմ անհեթեթություններ չմեկնաբանել․ ԿԳՄՍ նախարարը՝ Վահրամ Դումանյանի պաշտոնանկությանն իր մասնակցությունն ունենալու մասին

Ես գերադասում եմ անհեթեթություններ չմեկնաբանել։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն է Այն հրապարակումներին, թե ինքն է Բրյուսովում ստեղծված իրավիճակի պատճառը, ինչից հետո պաշտոնից հեռացավ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարը նշեց, որ ինքը պատրաստ է պատասխանել միայն այն հարցերին, որոնք բխում են գոնե ինչ-որ ռացիոնալ մտածողությունից։

Անդրադառնալով Բրյուսովի անվան համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին, նա ասաց․ «Բոլոր հարցերը քննարկվում են իրավական հարթությունում։ Կան հարուցված քրեական գործեր, և իրավապահ մարմինները, բնականաբար, քննելու են բոլոր փաստերը։ Ինչ վերաբերում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ապա բոլոր քայլերը կատարվում են ելնելով այն իրավիճակից, որը կա։ Այս պահին մեր խնդիրն է նորց կազմավորել բուհի խորհուրդը։ Այնտեղ մենք բավականին լուրջ խնդիրներ ունեինք, որոնք առաջ են բերում վստահության հարց խորհրդի գործունեության վերաբերյալ։ Հարուցված քրեական գործերը վերաբերում են նաև տվյալ խորհրդի գործունեության ընթացքում թույլ տրված այն խնդիրներին, որոնց որակումները կտան իրավապահները»։

Անդրեասյանը նշեց նաև, որ նոր խորհրուրդը կձևավորի, ինչն իր հերթին թույլ կտա ապահովել բուհի բնականոն աշխատանքը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում