Մամուլ 3 տարի առաջ - 08:43 13-05-2023

Ում համար են նախատեսված ոստիկանության տարօրինակ նվերները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոստիկանությունը քիչ-քիչ նմանվում է ռուսական «Поле чудес» հաղորդաշարին կամ ԱԼՄ-ի «Շոգեքարշին», որի մասնակիցներին կենցաղային տեխնիկա էին նվիրում։ Ոստիկանությունը 70 հատ «Շիվակի» ֆիրմայի հեռուստացույց է գնել․ 1 միավորի գինը՝ 70 հազար 751 դրամ, եւ այդ հեռուստացույցները գնել է որպես հուշանվերներ։ 70 հատ հեռուստացույցի համար ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, վճարել է 4 մլն 952 հազար դրամ։

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ում համար են գնվել այդ տարօրինակ նվերները, որովհետեւ պետական մարմնից, այն էլ՝ ոստիկանությունից հեռուստացույց նվեր ստանալը մի փոքր անսովոր է, սովորաբար ուժային կառույցները խորհրդանշական նվերներ են տալիս, ասենք՝ ՀՀ կամ ոստիկանության զինանշանով ժամացույցներ, բայց հեռուստացո՞ւյց։ Ոստիկանությունից մեզ ասացին, որ հուշանվեր հեռուստացույցները ոստիկանության ծառայողների համար են նախատեսված, ծառայության մեջ աչքի ընկած ոստիկանները խրախուսանքի կարգով հուշանվեր հեռուստացույց են ստանում։ Չի բացառվում, որ պետական մյուս կառույցներում էլ DVD-ի համար են պայքարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները