Ներքին 3 տարի առաջ - 23:47 12-05-2023

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են

Ավտոմեքենան բախվել է Էլեկտրական սյանը․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Մայիսի 11-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապար­հին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աբովյան-Արզնիի խճուղի 4-րդ կմ-ին «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե էլեկտրական սյանը, այնուհետև տներից մեկի պարսպին, ինչի հետևանքով էլեկտրական սյունը կոտրվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից Վ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր, Ա․ Հ․-ն՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ Ա․ Օ․-ն՝ Աբովյան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին