Ներքին 3 տարի առաջ - 23:19 12-05-2023

Խուլիգանություն արել են հաճախորդները, բայց «բռնել» են «Շերեփի» աշխատակիցներին

Օրեր առաջ պարեկները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել և Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել մի խումբ անձանց։ Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում վճարման հաշվի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև։ Արդյունքում բերման են ենթարկվել «Շերեփ» ռեստորանի տնօրենը, մենեջերները, պահեստապետն ու հյուրընկալը։

«Շերեփ» ռեստորանից Oragir.News-ին հայտնեցին, որ այս պահին ամեն բան նորմալ է, ռեստորանը աշխատում է իր բնականոն հունով։

Խոսելով տեղի ունեցածից՝ ռեստորանի մենեջերն ասաց․ «Հարկ չկա նորից վերսկսել այդ ամենը, ինչ եղել է, անցել-գնացել է, փոքրիկ անհասկանալի երևույթ է տեղի ունեցել հյուրերի միջև, հյուրերն անհասկանալի սիտուացիա են ստեղծել»։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հայտնեց, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն եղել։

«Ըստ էության՝ այնտեղ այնպիսի արարքներ տեղի չեն ունեցել, որ քրեական վարույթ նախաձեռնելու առումով հիմք կհանդիսանային։ Մարդիկ, ովքեր բերվել էին ոստիկանություն, ազատ են արձակվել, այսինքն՝ այս պահի դրությամբ արգելանքի տակ գտնվող անձ չկա։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ ներսում տեղի է ունեցել վեճ՝ վճարման արժեքի հետ կապված, որը հետագա հանցավոր այլ դրսևորումներ չի ստացել, այսինքն՝ մենք ծեծի, բռնության մասին ինֆորմացիա չենք ստացել, կատարված գործողությունների արդյունքում նման տվյալներ չեն ստացվել, այսինքն՝ մենք որևէ կողմից հանցագործության կատարման մասին հաղորդում չենք ստացել՝ ո՛չ հաճախորդների կողմից, ո՛չ ռեստորանի աշխատակիցների կողմից»,- ասաց Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից