Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:56 10-05-2023

Կարմիր խաչը չի կարողանում Արցախից հիվանդ տեղափոխել. նոր մանրամասներ


«Մենք վերջին անգամ Արցախից ապրիլի 29-ին ենք 16 բուժառու տեղափոխել Հայաստան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում բոլոր կողմերի հետ, որպեսզի աշխատանքները վերսկսվեն․ «Լաչինի միջանցքում գործողություններ իրականացնելու շուրջ երկխոսություն ենք վարում բոլոր որոշում կայացնողների հետ։ Այս ընթացքում մեր աշխատաքները ոչ թե կասեցված են, այլ որևէ նոր գործողություն չենք իրականացնում, մինչև որոշակի ընթացակարգերի մասով համաձայնության կգանք բոլոր որոշում կայացնողների հետ»։

Ճշտող հարցին՝ Ադրբեջանի հետ ևս բանակցություններ են ընթանում, Զառա Ամատունին պատասխանեց․ «Բոլոր կողմերի հետ, որոնք կապ ունեն այս հարցի հետ։ Բնականաբար, ադրբեջանական կողմը դրանց թվում է»։

Նշենք, որ Արցախի Մարդու իրավուքնների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր ահազանգել է, որ Ադրբեջանի իշխանությունները, Բերձորի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։

«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- նշել է Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում