Ներքին 3 տարի առաջ - 13:03 21-01-2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից վեց հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հղիություն I, 35 շաբաթական, ճարպային փոխանակության խանգարում I աստիճան», «Երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի աբսցես, իշեմիկ կարդիոմիոնաթիա, սեպտիկ վիճակ», «Ողնաշարի L2-L3 միջողային սկավառակների կրանիալիզացված, սեկվեստրացված ճողվածք, ռադիկուլոթոպիա, սպոնդիլոարթրոզ», «Ազդրոսկրերի գլխիկների երկկողմանի ասեպտիկ նեկրոզ, ստորին վերջույթների մկանային ատրոֆիա արտահայտված ցավային համախտանիշով, ողնաշարի L4-L5 սպոնդիլոդիսցիտ», «Հեմոբլաստոզ՝ սուր լեյկոզ», «Աթերոսկլերոզ, աջ ընդհանուր ազդրային զարկերակի անևրիզմա»ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 21- ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ վեց հիվանդները 󠆽տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 42 հիվանդ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ