Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 17:06 03-05-2023

Թող գոնե մի պատգամավոր ներկայացնի, թե ինչ է ուղարկել Արցախ

Պատգամավորների անելիքը հումանիտար օգնություն ուղարկելը չէ, նրանք կարող են ընդամենը կողքից աջակցել։ Պատգամավորի անելիքն է բոլոր հնարավոր միջոցներով խնդիրները բարձրաձայնել և խնդիրներին լուծում գտնելն է, որը ցավոք չեն անում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորներն առաջին հերթին պետք է բարձրացնեն Արցախի կարգավիճակի հարցը, ներկա ստեղծված իրավիճակը և կրկնակի շրջափակված լինելու հարցը, սակայն, ոչ մի պատգամավոր այդ հարցը չի կարևորում․ «Իրենց թվում է, որ, եթե պետության միջոցներով մի քանի դեղորայք ուղարկեցին Արցախ ուրեմն իրենց պարտականություններն արել են։ Շատ կուզեի, որ գեթ մեկ պատգամավոր հրապարակային ներկայացներ, թե սեփական միջոցներով ի՞նչ է ուղարկել Արցախ, ո՞ւր է ուղարկել և ո՞ւմ է հասել այդ բեռը»։

Հարցին՝ պատագամավորներ ասելով ո՞ւմ ի նկատի ունի, իշխանակա՞ն, թե՞ ընդդիումթյան պատգամավորներին, Հոսեփյանն ասաց․ «Այս պարագայում ինձ հետաքրքիր են իշխանական պատգամավորները , ընդդիմությանը ո՛չ հարց ունեմ տալու, ո՛չ պատասխան ակնկալելու։ Պատասխանատվությունն այս պահին իշխանական պատգամավորներինն է։ Իսկ մյուսների թեման ինձ համար փակ թեմա է, չեմ էլ ուզում քննարկել»։

Անդրադառնալով Արցախի ներկա իրավիճակին և արցախցիների տրամադրություններին նախկին պատգամավորն ասաց․ «Եթե անկեղծ լինեմ, մարդիկ շատ դժվարությամբ են ապրում, այս պայմանները շատ բարդ են, անհասկանալի ու անտանելի։ Որովհետև իրավիճակը շատ անկանխատեսելի է, այս պահին որևէ մեկը չի կարող ասել ինչ կլինի։ Փակ ճանապարհ, երկու կողմից սահմանափակվել են մարդկանց մուտքերն ու ելքերը, իսկ դա գիտեք ինչքան ռիսկեր են պարունակում»,-եզրափակեց Հոսեփյանը։

Նշենք, որ երեկ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադառնալով Արցախի հարցին ասել էր, որ Արցախում ու Լաչինի միջանցքում ինչ տեղի է ունենում, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անելիք չունի, դա ամբողջովին ՌԴ պատասխանատվության գոտին է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հանդեպ իր պարտականությունները կատարում է Արցախին փող տալով ու հումանիտար բեռներ ուղարկելով։


Անի Ներկարարյան