Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 17-09-2024

Թող այնպես երգեն, որ լսելը գոնե հաճելի լինի․ չնայած արգելքին` փողոցում բարձր երաժշտություն է հնչում  

Կառավարությունը հոկտեմբեր ամսից մայրաքաղաքի որոշ հատվածներում արգելել է փողոցային երաժիշտների գործունեությունը։

Սակայն Oragir.News-ն այսօր շրջեց Երևանի փողոցներում և ականատես եղավ, որ չնայած իշխանությունների արգելքներին՝ փողոցային երաժիշտները շարունակում են իրենց գործունեությունը։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Հանրապետության հրապարակում մի քանի քաղաքացիներ, մեծ աղմուկ բարձրացնելով, երգում և նվագում են։

Հետաքրքիրն այն է, որ ոչ մի ոստիկան չի էլ փորձում կանխել ստեղծված իրավիճակը։

«Չեն թողնում երեկոն վայելենք։ Թող երգեն, բայց այնպես, որ չխանգարեն քաղաքացիներին։ Այնպես, որ լսելը հաճելի լինի։ Կառավարությունը թող սրանց նմաններին տուգանի, ոչ թե տուն պահող շրջիկ երաժիշտներին, որոնք իրենց գործի մասնագետն են, բայց փողոցում նվագում են, որ գումար աշխատեն»,- ասաց տեղում զբոսնող քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ էր դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով Երևանի երեք հատվածում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը:

Վերոնշյալ հատվածներն են Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը, Հյուսիսային պողոտան և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքները:

Նշենք նաև, որ Կառավարությունը հոկտեմբերի 13-ին չզեկուցվող հարցերի փաթեթով հավանության արժանացրեց ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «կանոնակարգել մայրաքաղաքում և քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործական, մշակութային (երաժշտական, գրական, պարային և այլն) գործունեություն իրականացնողների գործունեությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան