Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:46 02-05-2023

ԱՄՆ֊ն մինչ Թուրքիայի ընտրություններն ուզում է, որ Հայաստանը Արցախից հրաժարվի

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով հանդիպման նշանակությունից, ասաց, որ դա առաջին հերթին նշանակում է պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաֆային կովկասի համար։

«Արևմուտքի թշնամիներն են Իրանը, Ռուսաստանը, Ռուսաստանի, Իրանի թշնամիներն են Արևմուտքը, որ չեն ուզում ոտք դնի այս տարածաշրջան և Թուքիան, որը այս պահին դեռևս կողմնորոշված չի այն առումով, որովհետև ընտրությունների առաջ է կանգնած, բայց մինչև դա Էրդողանի կամ Թուրքիայի խնդիրն էր այն, որ Արևմուտքը այս տարածաշրջան չմտնի և ինքը իր հարաբերությունները պարզի առաջին հերթին Ռուսաստանի հետ։

Հիմա այն, որ բանակցություններն ընթանում են Վաշինգտոնում, այլ ոչ թե Մոսկվայում, դա նշանակում է, որ Արևմուտքի օրակարգն է, Արևմուտքը ուզում է մտնի տարածաշրջան, դառնա խաղացող Հարավային Կովկասում, Ռուսաստանը դուրս է մղվում, իսկ Իրանը դրան նայում է թշնամական հայացքով»,- ասաց Դանելյանը։

Դանիելյանն ընդգծեց, որ այս տեղի ունեցած պրոցեսներից կարող ենք ենթադրել, որ Արևմուտք-Ռուսաստան-Իրան պայքարը թեժանում է մեր տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանում, և Հայաստանը դառնում է կողմ։

«Հիմա այդ կողմ դառնալը ինչ հետևանքներ կարող է ունենալ, դա արդեն այլ խոսակցություն է, եթե մենք մտնում ենք Արևմտյան ֆորմատի տակ՝ մեր դաշնակիցը դառնում է Թուրքիան և Ադրբեջանը, եթե մենք մտնում ենք մյուս ֆորմատի տակ՝ մեր դաշանկիցը դառնում է Իրանը։

Ռուսաստանը շատ երկակի խաղ է խաղում, դեռևս սպասում է՝ տեսնի Թուրքիայում ընտրությունները ինչ ելք կունենան և ինչ նոր պայմանավորվածություններ կլինի»,- ասաց Դանիելյանը և հավելեց, որ դրանով է պայմանավորված, որ ամերիկացիները շտապում են մինչ Թուրքիայի ընտրությունները անել այնպես, որ Հայաստանը Արցախից հրաժարվի և հաջորդ քայլով Ռուսաստանը դուրս մղվի Հայաստանից, Արցախից և ամբողջ Կովկասից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի