Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 23:20 01-05-2023

Դատարանը պարտավորեցրել է Տիգրան Ավինյանի կնոջը ներողություն խնդրել բժիշկ Գևորգ Գրիգորյանից

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից՝ ոչ կոռեկտ բառամթերքի համար։ Ներողություն խնդրելուն Պահլավունուն պարտադրել է դատարանը՝ արձանագրելով, որ նա վիրավորել է Գրիգորյանին:

2020թ մարտին ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ որ եթե Տիգրան Ավինյանը համապատասխան քայլեր չձեռնարկի կնոջ ասածի համար, ապա հարցը կլուծվի իրավական ճանապարհով։

«Հարգելի՛ պարոն Ավինյան, դուք չեք կարողացել զսպել ձեր կնոջ ճառերը, և արդյունքում ձեր կինը հանդես է եկել ոչ հարիր բառամթերքով սոցիալական ցանցում` հասցեագրված օտար տղամարդու, ինչը լայն տարածում է ստացել լրատվական դաշտում: Ակնկալում եմ ձեր կողմից տղամարդուն վայել կեցվածք, պատասխանատվություն` սեփական կնոջ բառամթերքի համար»,-գրել էր բժիշկ Գրիգորյանը, սակայն, արձագանք չստանալով, ապրիլի 4-ին դիմել էր դատարան՝ պահանջելով դատական կարգով պարտավորեցնել Պահլավունուն՝ ներողություն խնդրել, հերքել հրապարակայնորեն արտահայտված պատիվը և արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները, ինչպես նաև 1 մլն դրամ բռնագանձել` որպես փոխհատուցում։ Խնդրո առարկա հայտարարությունը, որը, հայցվորի դիտարկմամբ, վիրավորանք էր պարունակում, եղել է.

«Առանց դրա էլ բոլորը շատ լավ գիտեն ում շունն ես» արտահայտությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։