Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:45 21-04-2022

Թող հիվանդ տղերքի՛ն բժիշկ տան. քաղաքացիները՝ Ալեն Սիմոնյանի՝ անձնական բժիշկ ունենալու նախագծի մասին

Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում է, բացի նախագահից ու վարչապետից, անձնական բժիշկ տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահին։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա»,- նշվում է նախագծում:

Oragir.news-ը քաղաքացիներից փորձել է ճշտել, թե ինչպես են նրանք վերաբերվում նախագծին: Քաղաքացիներից մեկն ասաց, թե ավելի ճիշտ կլինի հիվանդ տղերքին բժիշկ տան: Մյուսն էլ զարմացավ, թե հատուկ իր համար օրե՞նք են գրել. «Հավատս չի գալիս»:

Մեկ այլ քաղաքացի նույնպես ասաց, որ ճիշտ կլինի, որ պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձածներին բուժեն: Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ եթե մենք ապրեինք նորմալ, կայացած, այս չափի աղքատություն չունեցող երկրում՝ ինչի չէ, թող ունենար. «Բայց այսքան պրոբլեմների մեջ, երբ բնակչության 30 տոկոսը աղքատության շեմից ցածր է՝ բարոյական էլ չի, թող ունենան, բայց իրենք ոչ մեկից լավը չեն: Այն դեպքում, երբ ԱԺ նախագահի ստացած աշխատավարձն ու պարգևավճարները լրիվ բավարարում են, որ այդ բժիշկն ունենա առանց պետության տրամադրման»:




Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը