Ներքին 3 տարի առաջ - 13:03 28-11-2022

Վահե Հակոբյանը Աննա Գրիգորյանից վրեժ կլուծի՞

Օրերս հայտնի դարձավ, որ սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս է եկել։ Սյունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Հակոբյանի կուսակցությունից դուրս են եկել նաև Սյունիքի համայնքապետերից Արթուր Սարգսյանը, ավելի վաղ՝ Մանվել Փարամազյանը, ընդ որում՝ ըստ լրատվամիջոցների լուրերի՝ շարքը կարող է շարունակելի լինել։

Աննա Գրիգորյանը պատգամավոր էր դարձել 2020թ «Իմ քայլից»՝ Տիգրան Կարապետյանի մանդատը վայր դնելու արդյունքում, սակայն մանդատը վերցնելուց հետո դարձել էր անկախ պատգամավոր և հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից։ Վերջին խորհրդարանական ընտրություններին արդեն Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի առաջին կին թեկնածուն էր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Ի դեպ, լավատեղյակները պատմում են, որ հին և բարի ժամանակներում՝ 2018թ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ՔՊ-ի համար քարոզչություն իրականացնելիս Գրիգորյանը «ռուպերով» շրջում էր սյունյաց թաղերով՝ «ոչ նախկին հանցավոր ռեժիմին», «ոչ թալանչիներին» կարգախոսներով, բավականին կոշտ հայտարարություններ անելով թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի մասին։

Այս քարոզարշավի տեսանյութերը թեև հեռացվել են սոցցանցերից, կայքերից, բայց Վահե Հակոբյանի «Զանգեզուր թիվի»-ում պետք է, որ պահպանված լինեն։ Սակայն երբ որոշ լրագրողներ փորձել են այդ նյութերը ստանալ «Զանգեզուր թիվի»-ից, պարզվել է, որ դրանք վերացված են Վահե Հակոբյանի կողմից, թեև ԱԱԾ նախկին աշխատակիցը հաստատապես դրանց կրկնօրինակները կունենա։

Հարց է առաջանում՝ արդյոք այժմ Գրիգորյանի նախկին ՔՊ-ական գաղափարների «վիկիլիքսը» կտեսնենք, թե երիտասարդ կնոջը կներեն նաև երկրորդ դավաճանությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ