Ներքին 3 տարի առաջ - 20:13 01-05-2023

Գործազրկությունը հիվանդանում է, բայց չի մահանում. հայկական տխուր իրականություն

Վերջին տարիներին գործազրկության թիվը մեր երկրում նվազել է։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ գործազրկության մակարդակը հանրապետությունում 2022 թ․ 4-րդ եռամսյակում կազմել է 12.7 %, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2․0 տոկոսային կետով։ Միաժամանակ, գործազրկության մակարդակի նախնական ցուցանիշը 2022 թ․ կազմել է 13․0 %, որը 2021 թ․ համեմատ նվազել է 2․5 տոկոսային կետով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ Oragir.News-ին հայտնեցին, որ գործազրկության մակարդակի նվազեցման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2022 թ․ իրականացվել են միջոցառումներ, որոնք 2023 թ․ ևս նախատեսվում են իրականացնել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը Oragir.News-ին հայտնեց, որ իրականացրել են 2016-2020 թվականների պատերազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագիրը, նախարարությունը իրականացրել է սեզոնային ապահովման ծրագիրը։ Ունեցել են ծրագիր նաև Արցախ քաղաքացիներին աշխատանքի տեղավորման համար, միաժամանակ միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները հավաքագրել են Հայաստանում առկա թափուր հաստիքները, և գործազուրկների տվյալների հետ համադրմամբ՝ մարդկանց ուղղորդել են աշխատաշուկա։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ