Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արմինե Մուրադյան
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:23 24-04-2023

1915. Արշալույս Մարտիկյանից մինչև Ավրորա Մարդիգանյան․ բացառիկ տեսանյութ

Արշալույս Մարտիկյանը ընդամենը 14 տարեկան էր, երբ սկսվեց հայերի բռնի տեղահանումն ու կոտորածը։ Արշալույսի հայրն ու 15 տարեկան եղբայրը ձերբակալվեցին մինչև տեղահանությունը, որոշ ժամանակ տեղի բանտում պահվելուց հետո նրանց տարան քաղաքից դուրս և սպանեցին, իսկ ընտանիքի մյուս անդամները՝ մայրը, քույրերը և եղբայրը սպանվեցին գաղթի ճանապարհին՝ Արշալույսի աչքի առաջ։

Այդժամ թուրքերը 85 ցենտին համարժեք գնով նրան վաճառում են ցեղապետներից մեկի հարեմին։ Սակայն նա կարողանում է ազատվել։ 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում ու սնվելով բույսերով և արմտիքով՝ նա հյուծված, բոբիկ ու կիսամերկ, հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալած Էրզրում, որտեղ էլ նրան ի վերջո իրենց հոգածության ներքո են վերցնում ամերիկյան միսիոներները։

Հասնելով Նյու Յորք՝ նրան որդեգրում է մի հայ ընտանիք: Արշալույսը սկսում է թերթերում հայտարարություններ հրապարակել ողջ մնացած եղբորը (ջարդերից առաջ նրա եղբայրներից մեկը տեղափոխվել էր ԱՄՆ)՝ Վահանին գտնելու համար, սակայն ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չի գտնում։

Այս հայտարարությունները գրավում են լրագրողների ուշադրությունը։ Ցեղասպանության մասին Արշալույսի վկայությունները 1918 թ. տպագրվում են Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսնում «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը։

1918-ին կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսում է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վերապահված էր հենց Արշալույսին՝ այժմ արդեն Ավրորա Մարդիգանյան անվան ներքո։ Նա անվանափոխվեց ամերիկացիների հորդորով, քանի որ գուցե նրա հարազատներից ողջ մնացած մարդիկ դեռ ապրում էին Արևմտյան Հայաստանում և Թուրքիան կարող էր վնասել նրանց։

«Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվեց 1919 թ. հունվարին Վաշինգտոնում։

2022-ին մեծ էկրան բարձրացավ «Արշալույսի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմը։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ցեղասպանության բանավոր արխիվի հիման վրա։ Ավրորա Մարդիգանյանի հետ շուրջ 6 ժամ տևողությամբ հարցազրույցը հիմք է հանդիսացել ֆիլմի սցենարի համար։

Ձեզ ենք ներկայացնում բացառիկ հատված Ավրորա Մարդիգանյանի հարցազրույցից․