Ներքին 3 տարի առաջ - 00:03 25-03-2023

Արշալույս գյուղի ջրատարում հայտնաբերվել է ձախ դաստակը անդամահատված կնոջ կիսամոխրացած մարմին․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ այրված դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված ջրատարի մեջ հայտնաբերել են ամբողջությամբ այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դի:

Աղբյուրի տեղեկություններով՝ կնոջ ձախ դաստակը անդամահատված է եղել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկվում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև