Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 12:41 24-04-2023

Այս նվիրական սրբավայրից խոսքս ուղղում եմ Արցախի մեր հավատավոր զավակներին. Գարեգին Բ


Երեկ մենք տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության մասին, այդ բռնարարքի մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախում ապրող մեր զավակաց նկատմամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը դեպի Արցախ ճանապարհին անցակետ է տեղակայել:

«Նպատակը շատ որոշ է և հստակ՝ հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին: Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակաց նկատմամբ: Այս նվիրական սրբավայրից խոսքս ուղղում եմ Արցախի մեր հավատավոր զավակներին.

Սիրելի՛ արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով և ձեր կամքի մեջ, ձեզ բնորոշ արիությամբ Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը:

Մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով ազգիս, և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը:

Տերը օգնական ու պահապան ձեզ, մնացեք տիրոջ սիրո ու խաղաղության մեջ»,-ասաց նա:

Լրագրողները հարցրին, թե ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե եկեղեցու հարաբերությունները Աստծո հետ լավ չեն, Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց այդ հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին