Ներքին 3 տարի առաջ - 23:55 21-04-2023

Ucom-ը հաստատում է, որ Արցախը ադրբեջանական է․ ահազանգում է քաղաքացին

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Հարությունյանը իր էջում գրել է․ «Ucom ջան,

Ընդունեք գրածս որպես բողոք, պահանջ, կամ չգիտեմ, ձեր ֆայմի պակաս

Հայկական անձանգրիս մեջ ունեմ Մարտակերտ քաղաքի գրանցում և երբեք չեմ էլ պլանավորել փոխել այն:

Այսօր ձեր մասնաճյուղերից մեկում իմացա, որ գրանցմանս շնորհիվ ֆիքսված ինտերնետ ակտիվացնելու համար պետք է հավելյալ վճարեմ 30 հազար դրամ դեպոզիտ, ինչպես բոլոր օտարերկրյա քաղաքացիները, մինչդեռ ՀՀ քաղաքացիների համար այն անվճար է:
Ի դեպ, ձեր աշխատակիցը ինձ խորհուրդ տվեց փոխեմ գրանցումս, ինչը, իհարկե, աբսուրդ ա: Տասնամյակներով պայքարում ենք, որ չկորցնենք մեր վերջին հայրենիքի կտորները, իսկ դուք բառացի հաստատում եք, որ Արցախը ադրբեջանական ա: Դրա փոխարեն, ես ձեզ խորհուրդ ունեմ: Բոլոր հայերի, ՀՀ քաղաքացիների, հայկական անձնագիր ունեցողների կամ ոնց ուզում եք դիմեք, բոլորիս համար նույն իրավունքներն ու պայմանները ներկայացրեք:

Իմ երկրի մայրաքաղաքում եթե ինձ օտարերկրյա եք համարում, ու՞ր գնամ, Բաքո՞ւ»:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին