Ներքին 5 տարի առաջ - 16:53 17-08-2021

Ucom-ը նվազեցրել է ռոմինգում ինտերնետի սակագինը

Օգոստոսի 16-ից Ucom շարժական կապի բաժանորդները Եվրոպա՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ՝ Վրաստան, Եգիպտոս կամ ԱՄԷ մեկնելիս կարող են ակտիվացնել Ucom-ի «Ինտերնետ ռոումինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի ինտերնետ սակագինը` 1 ՄԲ սկսած 4.4 դրամից, ընդ որում՝ 50-ից ավելի երկրում: 2 նոր ինտերնետ փաթեթները ներկայացված են 2 ԳԲ և 3 ԳԲ ծավալով, որոնց արժեքները կազմում են համապատասխանաբար 10 500 դրամ և 13 500 դրամ։

«Քանի որ այս շրջանում արտերկիր մեկնող Ucom բաժանորդների թիվն աճում է, մենք կարևորում ենք նրանց՝ մտերիմների հետ մշտական կապի ապահովումը: Այլևս պետք չէ փնտրել Wi-Fi արձակուրդի տպավորություններով կիսվելու համար, քանի որ 50-ից ավելի երկրում հնարավոր է մնալ կապի մեջ հենց Ucom հեռախոսահամարով՝ ակտիվացնելով ռոումինգի նոր փաթեթները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ռոումինգի ծառայությունն ակտիվացված է, սմարթֆոնի վրա հավաքել *121# և հետևել հրահանգներին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին