Ներքին 2 ամիս առաջ - 09:02 06-08-2026

Նուարդ Վարդանյանի ամուսինը նվազեցրել է կնոջը հատկացվող գումարները

ՀՀՇ իշխանության տարիներին կային պաշտոնյաներ, որոնց մասին այն ժամանակ խոսում էին որպես թալանի խորհրդանիշների։ Դրանցից մեկի` մականունավոր պաշտոնյա Ժոկոյի` ՀՀՇ ժամանակների փոխվարչապետ Գևորգ Վարդանյանի դուստրը` Նուարդ Վարդանյանը, 2018 թվականի իշխանափոխությունից հետո ինքը սկսեց խոսել թալանից։

Երևանի քաղաքապետարանի ավագանու ՔՊ֊ական անդամ Վարդանյանի ամուսինն էլ իր հերթին Տիգրան Ավինյանի վաղեմի ընկերն է և ներկայացվում է որպես հաջողակ գործարար։



Սակայն փաստաթղթերը հակառակն են ասում. Ստեփան Մարգարյանը 2025 թվականին չի ունեցել ձեռնարկատիրական եկամուտ, և ստացել է նվիրատվություններ իր ընտանիքի անդամներից, իսկ դրանից առաջ` 2024 թվականին, վարչապետի աշխատակազմից ստացել է ուղիղ 14 միլիոն դրամ աշխատավարձ։




Թե որտեղ են արտացոլվում գործարար Մարգարյանի եկամուտները, թերևս դրանց որոնումներով պետք է զբաղվի ՊԵԿ֊ը։

Բայց հետաքրքրական է, որ նվեր ստացած գումարը ամուսինը սիրով վերանվիրել է կնոջը, ընդ որում, ամուսինները միմյանց միջև փաստաթղթով են ձևակերպում գումարային շարժերը, և եթե Ստեփան Մարգարյանը Նուարդ Վարդանյանին 2024 թվականին հատկացրել էր 9 միլիոն դրամ, ապա 2025 թվականին` արդեն 6 միլիոն դրամ։



Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը