Մամուլ 2 տարի առաջ - 07:04 02-11-2023

Իրավիճակ փոխվեց. ինչու Նուարդ Վարդանյանը պաշտոն չստացավ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ում որոշում կա Երեւան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել ավագանու՝ իր սկանդալային հայտարարություններով հայտնի անդամ Նուարդ Վարդանյանին, որը նշանակվել է ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում թեժ քննարկումներից հետո այդ որոշումը փոխվել է:

Այսպիսով, նախապես ՔՊ-ում որոշված է եղել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, որը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, ամբողջությամբ տապալել է իր ոլորտը եւ պետք է ազատվի այդ պաշտոնից: Նույնիսկ որոշվել էր, որ Սամվել Ղուկասյանը կնշանակվի քաղաքապետի խորհրդական կամ ԲՏԱ նախարարությունում պաշտոնի: Օրեր հետո իրավիճակ փոխվեց:

Հիշեցնենք, որ Սամվել Ղուկասյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրան մեկ տարի առաջ ԱՄՆ-ից կանչել են, որ աշխատանք տան: Անգամ նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանն իր նախնական համաձայնությունը տվել էր, որ Սամվել Ղուկասյանին պաշտոնանկ անելուց հետո այդ պաշտոնում նշանակվի Նուարդ Վարդանյանը: Պարզվում է, որ Նուարդ Վարդանյանի՝ Երեւանի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում չնշանակվելու որոշման մեջ կարեւոր դեր են ունեցել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումները, որտեղ մենք անընդհատ հիշեցնում էինք Նուարդ Վարդանյանի այդ սկանդալային հայտարարությունները, կենսագրական կոռուպցիոն տարրեր պարունակող տվյալները, որի արդյունքում ի վերջո որոշումը փոխվեց:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել