Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:47 21-04-2023

Գործադիրը ձևավորեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը

Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարն իրականացնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ այսօր ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ։

«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Օրենքի համաձայն` ակադեմիական քաղաքը պետք է ապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները»,- նախագծի ներկայացնելիս ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու համար գործադիրն առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը: Անդրեասյանը նշեց, որ հիմնադրամը քաղաքի ստեղծումից հետո զբաղվելու է նաև դրա կառավարմամբ, քանի որ ստեղծվող ենթակառուցվածքները ենթադրում են կառավարման ու վարչարարության մի ամբողջ համակարգ։

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը, շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը։

«Այսպիսով, փաստացի մենք ակադեմիական քաղաքի հարցը տեղափոխում ենք գործնական փուլ, որին հաջորդելու է նաև հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը»,- ասաց Անդրեասյանը։

Հարցի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմնադրամը պետք է ավելի շուտ ստեղծվեր, բայց որոշումը հետաձգվել է համոզվելու համար, որ ակադեմիական քաղաքի կառուցման գաղափարը, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ընտրված վայրը, ճիշտ են։

«Կրթության 2023-30 թվականի զարգացման ռազմավարության մշակման ընթացքում մենք ըստ էության կողմնորոշվեցինք նաև տեղադիրքի հարցում, և հիմա ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի հատման տեղում։ Բարեբախտաբար, մեզ հաջողվեց Երևան քաղաքի մոտակայքում գտնել 300–ից ավելի հա տարածք, որը սեփականաշնորհված չէ»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով հիմնադրամի գործառույթների մասին` վարչապետը նշեց, որ նորաստեղծ կառույցը պետք է նախ մտածի անհրաժեշտ կոմունիկացիաների ստեղծման, տարածքին շինհրապարակի տեսք տալու մասին։ Դրանից հետո կստեղծվի ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, որից հետո արդեն կնախագծվեն քաղաքում տեղակայվող բուհերը։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա