Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:46 20-04-2023

Եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ․ Գարեգին Բ


Ցավով պիտի արձանագրեմ, որ եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Եկեղեցին պատրաստ է, Եկեղեցին միշտ էլ իր առաքելության մեջ հիմնական կարեւորություն է ընծայել հայրենի իշխանության զորակցությունը, աջակցությունը եւ համատեղ համագործակցությունը: Այդ ճանապարհով մենք ավելի մեծ հաջողություններ արձանագրել եւ ավելի դյուրավ հարցերը կկարողանանք ազգային մեր կյանքում կարգավորել: Դժբախտաբար, այդ համագործակցությունն իր ցանկալի բարձրության վրա չէ»,-ասաց նա:

Աստծուն չհավատացող մարդը եկեղեցում գործ չունի, Աստծուն չհավատացող մարդը չի կարող եկեղեցական լինել: նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան հոգևորականներ, որ չեն հավատում Աստծուն:

«Կարող է տվայտանքի, տարակուսանքի պահեր ունենալ, բայց այդ տվայտանքների, տարակուսանքների պահը Աստծո նկատմամբ հավատքի հաղթությամբ է պսակվում: Այլապես տվյալ անձը չի կարող ծառայություն իրականացնել եկեղեցում կամ ազգին, եթե Աստծո նկատմամբ հավատքը առկա չէ այդ անձի մոտ»,- ասաց նա:

Հարցին, թե որտեղի՞ց նման կարծիք Փաշինյանի մոտ, Գարեգին Բ-ն պատասխանեց. «Չգիտեմ, թերևս առանձին սխալ երևույթներ, դրսևորումներ հնարավոր է, որ թույլատրվեն նաև եկեղեցականների կողմից: Եկեղեցականներն անսխլական չեն, նրանք կարող են սայթաքել, վրիպել, սխալվել, մեղք գործել: Նրանք էլ մարդ են, ենթակա նման փորձությունների: Թերևս այդպիսի մի երևույթ առիթ է տվել նման մի արտահայտության: Պետք է հարցն ուղղել վարչապետին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»