Ներքին 3 տարի առաջ - 21:48 18-04-2023

Երեք ամիս փակ կլինի Գյումրիի Տերյան փողոց-Հաղթանակի պողոտա հատվածը

Գյումրիում այսօրվանից մեկնարկել են փողոցաշինական աշխատանքները։ Այդ աշխատանքներով պայմանավորված՝ երեք ամիս փակ կլինի Գյումրիի Տերյան փողոց-Հաղթանակի պողոտա ճանապարհահատվածը։

Փողոցում տեղադրված ճանապարհային երթևեկության նշանները զգուշացնում են, որ փողոցը այսօրվանից երթևեկության համար միակողմանի փակ է։ Զուգահեռ սկսվել էին շինաշխատանքները, կատարվում էր ասֆալտաշերտի ֆրեզավորում։ Ֆրեզավորումը վերջացնելուց հետո փողոցն ամբողջությամբ կփակվի, որովհետև տեխնիկա է աշխատելու, և երթևեկությունը կխանգարի փողոցաշինական աշխատանքներին։



Հիմնանորոգվող փողոցն ամբողջությամբ փակելու դեպքում, տրասնպորտային միջոցների համար շրջանցիկ փողոց կդառնան հարակից Սունդուկյան և Սպանդարյան փողոցները։

Փողոցաշինական լայնածավալ աշխատանքները իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Նույն համաշխարհային բանկի ծրագրով արդեն եզրաքարերի փոխարինման աշխատանքներ են տարվում Խանջյան-Չայկովսկի փողոցներում, Պատմական միջուկի Սլաբոտկա թաղամասի Տերյան, Աճեմյան, Ջիվանի և Հանեսօղլյան փողոցների, և սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարող պուրակի շինարարությունը կսկսվի մի քանի օրից։



Գյումրիում տարբեր ծրագրերով իրականացվում են փողոցաշինական աշխատանքներ, բայց փաստն այն է, որ Գյումրիում փողոցներ կան, որ դեռևս քանդված են մնում, փողոցներ էլ կան, որ տարիներով ասֆալտի երես չեն տեսել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին