Ներքին 3 տարի առաջ - 18:23 15-04-2023

Նախկին ՄԻՊ-ի մտերիմ ընկերուհին ազատվել է ՄԻՊ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Անահիտ Մանասյանի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նշանակվելուց հետո ՄԻՊ-ում որևէ փոփոխություն չի եղել։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Ամալյա Մարգարյանը՝ հավելելով, որ մեկ աշխատակից այնուամենայնիվ հեռացել է։

«Միայն գլխավոր քարտուղարը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից»։

Հիշեցնենք, որ ՄԻՊ գլխավոր քարտուղարը Անի Մխիթարյանն էր, ով, ըստ մամուլում առկա տեղեկությունների, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի մտերիմ ընկերուհին էր։

Հիշեցնենք, նաև, որ մեկ տարի առաջ՝ երբ նա նշանակվում էր ՄԻՊ գլխավոր քարտուղար, տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը, ով այնուհետև զբաղեցնում էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականի պաշտոնը՝ մանկավաճառության հայտնի գործով անցնում է որպես մեղադրյալ:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ