Արտաքին 3 տարի առաջ - 13:30 13-04-2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է անում զերծ մնալ Հայաստանի «ռևանշիստական ուժերին» աջակցելուց

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում արձագանքել է նախօրեին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանին աջակցություն հայտնող հայտարարությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն պնդել է, թե, իբր ֆրանսիական կողմի հայտարարությունը չի համապատասխանում իրերի իրական վիճակին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ մեղադրել Ֆրանսիային՝ 25 տարի շարունակ Արցախյան հակամարտության հարցով միջնորդ լինելու ընթացքում «Հայաստանի ագրեսիային և օկուպացիայի քաղաքականությանը» գնահատական չտալու մեջ։

Բացի այդ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, թե, իբր Ֆրանսիան չի ձգտում հակամարտության կարգավորմանը և այն բանից հետո, երբ Ադրբեջանը «վերջ տվեց օկուպացիային և ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը երկրի դեմ զրպարտչական արշավ է իրականացնում»։ «Այս հայտարարությամբ Ֆրանսիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անարդար դիրքորոշում է ցուցաբերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը իր նկատմամբ կողմնակալության օրինակ է համար Ֆրանսիայի այն մոտեցումը, որն, ըստ Բաքվի՝ «Հայաստանին կոչ չի անում հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանից չի պահանջում իր զինված ուժերը դուրս բերել ադրբեջանական տարածքներից», այլ միայն միակողմանիորեն հայտարարում է, որ կարևոր է հարգել միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բաքուն միևնույն ժամանակ Փարիզին կոչ է անում զերծ մնալ նման հայտարարություններից, որոնք «Հայաստանին մղում են նոր սադրանքների և աջակցում են ռևանշիստական ուժերին»։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորը մտահոգություն էր հայտնել Հայաստանի տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ և կոչ արել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։





Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է

Ձեզ գուցե հետաքրքրի